Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Քսակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարված է մետաքսյա կտորից, որը ծածկված է առանձին գործած ասեղնագործությամբ։ Այն ունի 5 շարք, որոնց զարդանախշերը տարբեր են։ Ներքևի առաջին շարքում պատկերված են քառաթերթ ծաղկանախշեր։ Հաջորդ շարքում երևում են փնջաձև ասեղնագործ կապեր, որոնց արանքում շեղանկյուններ են՝ մեծ ու փոքր։ Երրորդ շարքում միմյանց են հաջորդում քառաթերթ ծաղկանախշերը և շեղանկյուն նախշերը։ Չորրորդում միմյանց զուգահեռ ուղիղ գծեր են։ Վերջինում՝ շեղնակյուն նախշեր, կենտրոնում խաչվող գծերով։
Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 13Նյութը՝ մետաքս, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԶանգեզուրՀայտնաբերման վայրը՝ ԶանգեզուրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆվիրատու՝ 1975թ. Զանգեզուրի գիտարշավ՝ Աստղիկ ԻսրաելյանՀայտնաբերման ժամանակը՝ 04.03.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2739/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1180