Քննական պատմություն Հայոց: Ըստ նորագույն պատմական, լեզվաբանական և բանասիրական տեղեկությանց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Քննական պատմութիւն Հայոց: Ըստ նորագոյն պատմական, լեզուաբանական եւ բանասիրական տեղեկութեանց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ա. Մ. Գարագաշեան. Քննական պատմութիւն Հայոց: Ըստ նորագոյն պատմական, լեզուաբանական եւ բանասիրական տեղեկութեանց: Մասն Բ.՝ Պատմական ժամանակ: Արշակունիք ի ժամանակի հեթանոսութեան. (Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերութիւն. N85). - Թիֆլիս, 1895, տպարան Մ. Դ. Ռօտինեանցի / типографiя М. Д. Ротинiанца: Շապիկը բաց դարչնագույն երանգով ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին և երկու կազմերեսների դարձերեսներին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 277-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ դեֆորմացված, կռնակը նույնպես խունացած ու մասամբ մաշված է, բազմաթիվ էջեր մասնատված են: Հեղինակ՝  Գարագաշյան Ա. Մ. Էջ՝  288 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1895 Լայնություն (սմ)՝  16,7 Երկարություն (սմ)՝  24,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/104-3