«Քննության պահ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Իջևանի շրջանի դպրոցներից մեկում պատմության քննության պահերից մեկը: Լուսանկարի աջ կողմում պատկերված են քննական հանձնաժողովի անդամները, որոնք լսում են դիմացի պատից կախված քարտեզների առջև կանգնած աշակերտուհուն: Վերջինս դպրոցական համազգեստով է, մի ձեռքին ցուցափայտն է, մյուսին՝ հարցատոմսը: Ձախ կողմում աշակերտուհիներից մեկը պատրաստվում է պատասխանելու: Դասարանի պատի վերին ձախ անկյունում կախված է պատի թերթ՝ Ս. Շահումյանի 100-ամյակին նվիրված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-70-ական թթ. Նվիրատու՝  Նորա Նշանի Դայան Չափս՝  24*18 Նյութը՝  լուսանկարչական թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6507/18 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-434