Քո երազում(երազանք) (1973)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կտավի վերին հատվածում՝ երկու դեմք: Ձախից կլորավուն անփույթ դիմագծերով դիմանկար՝ աչքերի փոխարեն օվալաձև շրջագծեր, քթի փոխարեն՝ փոքրիկ եռանկյունի, և բերան՝ ևս օվալաձև շրջանագիծ: Այտի վրա ևս դեղին շրջանագիծ՝ ներսում կարմիր կլոր: Դեմքի ետևում՝ աջ կիսադեմի մի հատված, թաքնված ևս մի դիմանկար՝ ավելի նրբագեղ դիմագծերով՝երկարավուն դեմքով, ուղիղ քթով, փոքրիկ բերանով: Աջ կիսադեմը ընդհանրացված կլորավուն խորասույզ աչքերով, գլխին՝ թագ: Կտավի ստորին հատվածում՝ ձախից,կլորավուն դիմանկարի տակ կարծես կրծքի մոտ պահած ձեռք: Կտավի վերին և ստորին հատվածներում իրար մեջ կրկնվող շրջաններ: Կտավի ստորին աջ անկյունում՝ նարնջագույն շրջագծի մեջ արև, շրջագծից դուրս ծաղկի կարմիր թերթիկներ: Հեղինակ՝  Վրույր Եզեկիելի Գալստյան (1924-1996) Նյութը՝  կտավ,յուղաներկ Չափս՝  130*100 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-53