Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գլխազարդ
Տեսակ/ժանր՝
Քունքակախիկ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Քունքազարդը ունի շրջանաձև կառուցվածք: Մի եզրային կողը աղեղնաձև կտրվածք ունի, կողքին փոքրիկ անցք կա: Դրան հանդիպակած մյուս եզրին ուղղանկյուն կտրվածքով անցք կա: Եզրից դեպի ներս քիչ խորության վրա շրջանաձև զարդանախշեր՝ թեք գծիկներ և կետազարդեր, են գնում: Կենտրոնում մի քիչ ուռուցիկ մակերես է, որի վրա արված են 5 ուռուցիկ ելուստներ՝ մեկը կենտրոնում, 4-ը ՝ խաչաձև դրվածքով: Ծածկված է պատինայի շերտով:
Նյութը՝ ԲրոնզՀայտնաբերման վայրը՝ Կապանի Արծվանիկ գյուղՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Ք.ա-14-13-րդ դդ.Տրամագիծ (սմ)՝ 10Հայտնաբերման ժամանակը՝ 1973 թվականՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-716
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-228