Քսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Քսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված կաթնագույն կտորից։ Ներքևի անկյուններում կտորին կորավուն տեսք է տրված։ Վերևում բերանը բաց է արված, ներսի կողմից մետաքսյա դեղին և բալագույն թելերով օղակներ են արված։ Մի երեսին ասեղնագործված է շագանակագույն ցողուն, որի վրա չորս հատ հնգաթերթ սպիտակ ծաղիկներ են և խոշոր տերևներ՝ կանաչ և սպիտակ մետաքսաթելից։ Ներքևի մասում ամրացված են վարդագույն, դեղնավուն, կապույտ և սպիտակ մետաքսաթելերից պատրաստված 10 հատ թելափնջեր։ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  21 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  18.08.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7347/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3335