Քսակի կամ գլխարկի մաս

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Հագուստի մանրամասներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է մետաքսաթելով գործված կանաչ ցանցից, որի եզրերը կարված են և միջով ամրացված է բարակ մետաղալար: Ունի կիսակլորավուն տեսք: Ուղիղ կողմից ցանցն ամբողջությամբ ծածկված է կանաչ գույնի փայլունների խիտ շերտով, որի վրա ապակյա սպիտակ, կլորավուն, տափակ, մեծ ու փոքր ուլունքներով արված են երկու վեցթերթանի ծաղիկ, որոնցից մեկը քանդված է, և երկու եռաթերթ զարդանախշ: Հայտնաբերման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  մետաքս, մետաղ, ուլունք, փայլուններ Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  20 Նվիրատու՝  Յուրի Լևոնի Փիրումյան Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/30 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337