Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան է, բարձր օղակաձև նստուկով, թեք պատերով, բարձր ուղղահայաց պսակով, տափակ շրթով: Ներքին մակերեսի կողմը բաց շագանակագույն է, հարդարանքը՝ քառաթերթիկներ են, գծազարդ հնարանքով իրականացված: Թերթիկների արանքը նույն հնարանքով եռանկյունաձև պոչիկավոր զարդերով է լցված: Պսակի տակով անցնում են օղակաձև ոլորապտույտ զարդեր: Պսակի լայն մակերեսին շագանակագույն ջնարակի ցայտքեր են արված: Տրամագիծ (սմ)՝  բեր. 18,5 հատ. 7 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/110 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54