Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան է, մեծ, վարդագույն կավից, օղակաձև նստուկով բութ անկյան տակ դուրս փռված, ուղիղ պատերով, ներսի ողջ մակերեսի վրա, պատկերված ք 8- թերթ վարդյակ՝ ըստ գծագրի գունազարդելու եղանակով, թերթիկները պատկերված են երկշարք, փորագիր գծերի միջոցով, որոնց միջին տարածությունը լցված է ալիքավոր և ուղիղ հորիզոնական փորագիր գծերով : Թերթիկներն առնված են շագանակագույն ճառագայթների մեջ և գունազարդված կանաչ և դարչնագույն ցայթքերով: Անոթի ողջ ներքին մակերեսը պատված է թափանցիկ ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  26 Բարձրություն (սմ)՝  9,3 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/205 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54