Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան է, բարձր օղակաձև, նստուկով, բութ անկյան տակ դեպի վեր թեքվող և ուղիղ պատեր, ուղիղ պսակ, դեպի ներս, քիչ թեքությամբ, կտրված շուրթ: Ներսի կողմից պատերին արված են բուսական ոճավորված զարդեր /ֆոնից անգոբը հեռացնելու միջոցով/, պսակի վրա օղակաձև, խառը գծազարդեր / փորագիր/, պսակից վերև շրթին արված են շագանակագույն բծեր: Ներքին մակերեսը պատված է թափանցիկ ջնարակով և կանաչ ցայթքերով: Այս անոթը խոտան է, թրծման ժամանակ ծռվել են շուրթը և պսակը, վրան մնացել են ուրիշ առարկայի մնացորդներ: Տրամագիծ (սմ)՝  բեր. 20,5- 21,2 Բարձրություն (սմ)՝  7,4 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/202 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54