Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ քրեղան է՝ բաց աղյուսագույն կավից: Նստուկը կլոր է, լայն, ոչ շատ բարձր, հարթ եզրերով: Իրանը՝ լայն դուրս փռված կողերով, որն ավարտվում է ուղիղ բարձրացող լայն պսակով: Պսակի շրթի վրա արված են շագանակագույն զուգահեռ ցայթքեր: Ֆոնը դեղնականաչավուն է: Մակերեսին քառաթև բուսական զարդ է փորագրված՝ անգոբը հանելու հնարանքով: Քառակող զարդերն իրարից անջատված են նույն հնարանքով ստացված դեպի պսակը ձգվող երկարավուն գծերով: Պսակն ամփոփված է ոլորապտույտ շրջանաձև գծազարդերով: Արտաքին կողմից պսակի մակերեսը պատված է շագանակագույն ջնարակով: Տրամագիծ (սմ)՝  բեր. 32 հատ. 10,5 Բարձրություն (սմ)՝  10,8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/286 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54