Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն կավից, օղակաձև, բարձր նստուկով, հատակից լայն փռված իրանը ավարտվում է ուղղահայաց պսակով, ներսից՝ անգոբապատ: Ունի համաչափ թրծում: Փորագրության տեխնիկայով նկարազարդված է: Կենտրոնական զույգ շրջաններից ելնող ութաթերթ վարդյակ-ծաղիկ, որի պսակաթերթերն ունեն ներսում ալիքաձև փորագիր նախշեր: Դեղնավուն թափանցիկ ջնարակով հիմնագույնի վրա որոշակի կանոնավորությամբ արված են կանաչ ու մուգ դարչնագույն ցայթքեր: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 17.8, նստ.՝ 6.3 Բարձրություն (սմ)՝  6 Նյութը՝  կավ, ջնարակ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/50 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54