Քրեղան

Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մեծ, շիկավուն կավից, օղակաձև, արտահայտված նստուկով,ուղիղ, իրանի հետ շեղ անկյուն կազմող պսակով, հարդարանքը՝ բազմագույն: Ներսի մակերեսը զարդարված է 3 ժապավենաձև գոտիներով, որոնց ազատ տարածությունը լցված է երկարավուն, իրար զուգահեռ, թեթև փորագիր երկրաչափական զարդերով: Պսակի վրա ներսից անցնում են ուղիղ հաստ գծերից կազմված զուգահեռ զարդեր: Մակերեսին երևում են եռոտանու հետքեր, պսակին՝ շագանակագույն ցայթքեր: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 26.5 Բարձրություն (սմ)՝  11 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/75 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54