Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմրավուն կավից, օղակաձև նստուկից լայն փռվելով բարձրանում են ուղղաձիգ պսակով ավարտվող պատերը:Կենտրոնում՝ նստուկին, գծագրված է իրար միջից դուրս եկող զուգահեռ գծերից կազմված քառաթև զարդ, որի թևերի մեջ փորագրված են պարույրաձև գծազարդեր: Խաչ-զարդի թևերի ազատ տարածության մեջ, փորագիր գծազարդման եղանակով պատկերված են եռանկյունաձև երկրաչափական գծեր, որ ավարտվում են ոլորապտույտ-ալիքավոր վերջավորությամբ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 17.1, նստ.՝ 6.3 Բարձրություն (սմ)՝  6.1 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/65 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54