Քրեղան

Քրեղան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի սև փայլեցված մակերես, փոքր հատակ, դեպի վեր լայնացող կողեր, բարձր ուսեր, ցածր վիզ, դուրս ոլորված շուրթ: Իրանի վերին մասում՝ երեք ակոսագոտի և հակադիր կողմերում վերադիր զարդեր. մի կողմում այծի և թռչնի, մյուս կողմում՝ երեք լողացող թռչունների պատկերներ: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 34.3, հատ.՝ 10 Բարձրություն (սմ)՝  26 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Շիրակավան, I դամբարանադաշտի №12 դամբարան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. XV-XIV դ. I կես Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Ռ. Թորոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5973/40 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-132