Քրեղանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դեղնա-շիկավուն կավից, ուղղաձիգ պսակով, օղակաձև նստուկից պատերը լայն փռվելով բարձրանում են: Մակերեսին փորագրության եղանակով պատկերված են եռանկյունիներ՝ զարդարված փորագիր ալիքներով: Անոթը պատված է դարչնագույն ու կանաչ ցայթքերով և անգույն ջնարակով: Անոթի հատակին փորագիր շրջանակի մեջ է առնված կիսակոր գծերից կազմված ճառագայթաձև մի զարդ: Շրջանակից դուրս ուղիղ գծերից կազմված եռանկյունաձև շեղ պատկերներ են: Ալիքավոր գծազարդերը լրացնում են պատկերի ազատ տարածությունը: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 17.5, նստ.՝ 7.5 Բարձրություն (սմ)՝  6.8 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/47 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54