Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Խոհանոցային սպասք
Տեսակ/ժանր՝
Թաս
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դեղնա-շիկավուն կավից, ուղղաձիգ պսակով, օղակաձև նստուկից պատերը լայն փռվելով բարձրանում են: Մակերեսին փորագրության եղանակով պատկերված են եռանկյունիներ՝ զարդարված փորագիր ալիքներով: Անոթը պատված է դարչնագույն ու կանաչ ցայթքերով և անգույն ջնարակով: Անոթի հատակին փորագիր շրջանակի մեջ է առնված կիսակոր գծերից կազմված ճառագայթաձև մի զարդ: Շրջանակից դուրս ուղիղ գծերից կազմված եռանկյունաձև շեղ պատկերներ են: Ալիքավոր գծազարդերը լրացնում են պատկերի ազատ տարածությունը:
Տրամագիծ (սմ)՝ բեր.՝ 17.5, նստ.՝ 7.5Բարձրություն (սմ)՝ 6.8Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XII-XIII դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Կ. ՂաֆադարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1958թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1289/47
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-54