Քրեղանի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղանի բեկոր, բաց շիկավուն կավից, նրբախեցի: Պսակը լայն է, փռված դեպի դուրս: Անգոբի վրա փորգիր – գծազարդման հնարանքով արված են կիսակոր գծերից կազմված զարդեր, որոնք ամփոփված են ժապավենագծի մեջ: Զարդի ներսում արված ալիքավոր գծազարդերը պատերին տալիս են դինամիկ շարժում: Վերջինիս նպաստում է շագանակագույն ջնարակի բաց և մուգ ֆոնը: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  10 Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/95 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54