Քրեղանի բեկոր

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չորոշարկված առարկաներ Տեսակ/ժանր՝  Կավե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղանի հատակ է, բաց կարմրավուն կավից, օղակաձև նստուկով: Ներսի մակերեսը զարդարված է ֆոնից անգոբը հեռացնելու եղանակով արված երկրաչափական, բուսական և թռչնի պատկերներով: Այս եղանակով արված զարդերի մի մասը ստացվել է շագանակագույն, մյուսները՝ սպիտակ, որից և պատկերը ռելիեֆ տեսք է ստացել: Խշխում է շագանակագույն և կաթնադեղնավուն ֆոնը: Անոթի վրա կան կանաչ ջնարակի ցայթքեր: Հայտնաբերման վայրը՝  Դվին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XI-XII դդ. Նյութը՝  կավ Հավաքագրող՝  Կ.Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/277 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54