Քրեղանի բեկոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Քրեղան բաց շիկավուն կավից, օղակաձև, խորը նստուկով, պրոֆիլավորված բարձր պսակով։ Նստուկը՝ բաց դեղնականաչավուն է։ Զարդերը կատարվել են անգոբի հեռացման միջոցով։ Անոթի կենտրոնից դուրս են գալիս եռաթև գծեր, որոնց թևերի ազատ տարածությունը լցված է քառակող պատկերներով, որոնց ներսում ոճավորված բուսական զարդեր են։ Բոլոր գծիկները ունեն կլորավուն հանգույցներ, որոնք սկիզբ են առնում կենտրոնի փոքր շրջագծից։ Անոթի մակերեսին կանաչ ջնարակի ցայթքեր կան, պսակի վրա՝ շագանակագույն նույնատիպ հարդարանք։ Տրամագիծ (սմ)՝  բեր. 21,5հատ. 8,1 Բարձրություն (սմ)՝  8,1 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Նոր Արմավիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ. XII-XIII դդ. Հավաքագրող՝  Հ. Մարտիրոսյան Հայտնաբերման ժամանակը՝  1973 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  285/85 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-13