Քրեղանի բեկորներ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Թաս Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Վարդագույն կավից, օղակաձև նստուկով, բարձր պսակով, մուգ կանաչ գույնով ջնարակապատ: Կենտրոնում գծված 2 գծերից կազմված կամակենտրոն շրջանակից դեպի պսակն են ուղղված 6 պսակաթերթեր, որոնց մեջ ալիքաձև գծեր կան: Պսակի վրա նույնատիպ ուղղաձիգ գծեր են, որոնք տեղավորված են 3 սմ բարձրություն ունեցող պսակի պատերի վրա: Տրամագիծ (սմ)՝  նստ.՝ 5.5 Բարձրություն (սմ)՝  6 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, №9 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XI-XII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/64 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54