Օդ: 10 նկարով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Օդ: 10 նկարով Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Պրօֆ. Իւ. Վագներ. Օդ: 10 նկարով. Թարգմանեց Վարդգէս Աղանեան. Մանուկների գրադարան N3. Հրատարակութիւն Ն. Աղանեան տպարանի. - Թիֆլիս, 1914, տպարան Ն. Աղանեանի, Պօլից. 7: Շապիկը բաց կանաչավուն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին՝ ձախից ու ներքևում, սև-սպիտակ բնապատկեր է, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու հեղինակի անունը, վերևում ու ներքևում՝ մյուս տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին կազմերեսին հաջորդում է ճակատանկար՝ Վարդգէս Աղանյանի պատկերով, որի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանիր մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմերեսները խունացած և թեթև մաշված են: Հեղինակ՝  Վագներ Յու. Ն. Թարգմանիչ՝  Աղանյան Վ. Էջ՝  62 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Լայնություն (սմ)՝  15,4 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/909