Օձիք

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Բնօրինակի անվանում՝  Օձիք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Օձիքը կիսաօղակաձև է, գործված սպիտակ բամբակյա թելով: Օձիքի ներքին եզրում գործված է սյունաշար, այնուհետև, համեմատաբար լայն շերտում մանր շեղանկյուններ են արված, որից հետո ողկույզաձև նախշերի շարք է: Օձիքի երկու ծայրերը նեղանալով սրանում են, իսկ արտաքին եզրն ամբողջ երկարությամբ հարդարված է փոքրիկ վարդյակներով: Հեղինակ՝  Չալգուշյան Հայկանուշ Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  70 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-80-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 3/1