Օձիք

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ոսկեգույն հելունագործ ժանյակ, հիմքի մասը՝ ցանցաձև հյուսված, մնացած ողջ մակերեսը ցորենահյուս, ուղղահայաց, դեպի ներքև իջնող զարդանախշերով, որն ավարտվում է մեջընդմեջ համաչափ գործված ծաղկեշղթայով: Օձիքի ծայրերին բարակ թելից հյուսված կապիչներ են: Գործել է Մանուշակ Բամբանյանի դուստրը՝ Թագուհի Բամբանյանը, մոր ուսուցչությամբ: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Արհեստական մետաքս Լայնություն (սմ)՝  13,5 սմ Երկարություն (սմ)՝  53,5 սմ Նվիրատու՝  Թագուհի Բամբանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17555-7