«Օպերայի ձևավորում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թեմատիկ ժանրի գեղարվեստական արտահայտչամիջոցների կիրառմամբ ստեղծված բազմաֆիգուր գեղանկար աշխատանք է: Ստեղծագործությունը հորիզոնադիր կառուցվածքով առասպելական հնչերանգներով ողողված, բնության միջավայրում պատկերված, տարբեր դինամիկ դիրքերով երիտասարդ կիսամերկ աղջիկների և եղջերուի պատկերմամբ: Ազատ վրձնահարվածներով մշակված կանացի ֆիգուրները թե իրենց գունահարաբերություններով, թե մշակման առանձնահատկություններով ներդաշնակվում են ետնախորքը կազմող պարզ մոտիվիհետ: Հեղինակ՝  Հակոբյան Հրաչյա /1935-1982/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980-1982 թթ. Նյութը՝  ստվարաթուղթ, տեմպերա Չափս՝  48 x 160 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17834