«Օրիորդաց գիմնազիայի սաները»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Ալեքսանդրապոլի օրիորդաց գիմնազիայի սաները և ուսուցչուհին: Նրանք եռաշարք դասավորությամբ են լուսանկարված: Առաջին շարքում չորս սան նստած է հատակին, ձախից առաջինի ձեռքին գիրք կա: Երկրորդ շարքի կենտրոնում ուսուցչուհին է, որի աջ և ձախ կողմերում նստած են սաները, իսկ երրորդ շարքում չորս սան կանգնած է: Նրանց հագին համազգեստ է՝ կարված մուգ գույնի կտորից, մի մասի օձիքը և թեզանիքները սպիտակ են, մյուսներինը՝ սև: Քիչ է տարբերվում ուսուցչուհու զգեստը՝ մի փոքր լայն, բացվածքով և ասեղնագործ կրծամասով: Նրանց թիկունքում սյունազարդ դահլիճի դեկորներ են: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  6*6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/50 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272