Օրիորդաց դպրոցի սաները դպրոցի հագուստներով

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են օրիորդաց դպրոցի սաները։ Աղջիկները հագել են դպրոցական համազգեստներ, որոնք երկար են և հասնում են մինչև կրունկները։ Աղջիկների մի մասը նստած է, իսկ մյուսները կանգնած։ Շրջազգեստները լայն են, գոտկատեղում ընդգծված։ Զգեստենրի մի մասը ունի լայն, ասեղնագործ օձիքներ։ Բոլորն էլ կրում են եվրոպական լայնեզր գլխարկներ։ Նրանցից երկուսը ունեն հովանոցներ։ Ետին պլանում երևում է քարաշեն պատ և ծառեր։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  17.7*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3064/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-166