Ֆաբերժեի հիշատակին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը հավաքված է մուգ շագանակագույն փայտե ուղղանկյուն շրջանակի մեջ: Կոլաժի կենտրոնում տեղադրված է փայտե պարզունակ շրջանակ Դոմենիկո Վենեցիանոյի կնոջ դիմանկարով, որը չորս կողմից երիզված է "ադամանդներով": Դիմանկարի մազերը եւ ականջները ամբողջովին ծածկված են զանազան խեցիներով, ուլունքներով եւ կեղծ թանկարժեք քարերով: Դիմանկարի երիզը եւ շրջանակի միջեւ ընկած տարածությունը լցված է գիպսից ձուլած եւ ներկված բազմաթիվ ջարդրտված ֆիգուրներով, տարբեր խեցիներով, հախճապակու բեկորներով, խճաքարերով, ապակու եւ պլաստմասայի կտորներով եւ երեք ՄՆԻ դրամներով: Դիմանկարի ներքեւի մասում ամրացած է պլաստմասայից խաղողի ողկույզ եւ ապակե սրվակ` մեջը դրված դրամով: Շրջանակի ներքեւի աջ անկյունում փակցված է նամականիշ հիշեցնող պիտակ: Կոլաժը փակցված է ապակու վրա, որի տակ դրված է տեղ-տեղ երեւացող կարպետի կտոր: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 Չափս՝  45.5 x 37 x 5սմ Նյութը՝  փայտ, խեցի, գիպս, հախճապակի, պլասմասսա, մետաղ, թուղթ, կարպետ, խճաքար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  27