Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տան ճակատային մաս։ Տունը տուֆակերտ է։ Վերին հատվածը սպիտակեցրած է։ Նկատելի են երեք պատուհանները, որոնք ունեն պարզ մետաղացանց։ Դռան վերևում հարթ հատակ ունեցող պատշգամբն է։ Այն եզրավորված է ուռուցիկ ճաղաշարով, որի վրա բուսական զարդանախշեր են արված։ Դեպի պատշգամբն է բացվում երկփեղկ դուռը։ Երևում է ջրատար կարճ խողովակը, որի վրա աստղածաղիկ է պատկերված։ Տունը ունի հարթ ծածկ, պատված է շիֆերով։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/31 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176