Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տան ճակատային մաս։ Տունը երկհարկանի է։ Տան դուռը բացվում է մի կողքից. այն երկփեղկ է։ Դռան երե կողմերից գգվում են վերադիր երկարավուն քարեր, որոնք զատվում են իրարից ակոսներով։ Նույնպիսի տեսք ունեն նաև առաջին հարկի պատուհանները։ Երկրորդ հարկի պատուհանները ամփոփված են քարե երկշարք կամարի մեջ։ Իսկ դռան վերին հատվածի պատուհանները մեկփեղկանի են է կարծես թե խոռոչի մեջ ամփոփված լինեն։ Երկրորդ հարկի պատուհանի տակի խոռոչների մեջ գեղեցիկ ծաղկաքանդակներ են արված։ Քիվի հատվածում զուգահեռ ողջ լայնքով գգվում են սպիրալներ և ատամնաձև զարդեր։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/35 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176