Ֆասադ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է տան ճակատային մաս։ Տունը եռահարկ է։ Առաջին և երրորդ հարկի պատուհանները ուղղանկյուն շրջանակի մեջ են ամփոփված, իսկ երկրորդ հարկինը՝ կամարաձև քարե շրջանակի մեջ է հագցված։ Երրորդ հարկն ունի փոքրիկ պատշգամբներ։ Տան երկայնքով իջնում են ջրատար խողովակները։ Տունը քարաշեն է, քարերը իրարից զատված են նեղ ակոսներով։ Տան առջև մեքենաներ են կանգնած։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3342/59 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-178