Ֆես

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կիսագնդաձև է՝ պատրաստված կարմիր մահուդե կտորից: Գագաթում վարդյակ է թավշյա կտորից՝ զարդանախշված ոսկեթելով: Սրա կենտրոնին ամրացված է մանուշակագույն թելափունջ՝ հավաքված ասեղնագործ թավշյա սեղմակի մեջ: Վերջինս հարդարված է բուսանախշերով: Նյութը՝  մահուդ, մետաքս, ոսկեթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6639/10 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2951