Ֆերահան

Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ մանուշակագույն դաշտը՝ հարդարված՝ շեղանկյուններից և բուսանախշերից կազմված հորինվածքներով: Դաշտը՝ գոտևորված՝ երեք զարդագոտով և չորս կետանախշ զարդաշրջանակով: Կենտրոնական լայն գոտու վրա՝ ծաղկանախշեր՝ ճյուղազարդ շրջանակների մեջ: Եզրային գոտիները՝ նեղ, դրանց բալագույն հիմքին՝ զիգզագ ժապավեններ: Խտ. 38x34սմ 1դմ2, բարձր. 5մմ, կրկնահանգույց: Գորգի վերնամասում՝ հայատառ արձանագրություն. «Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱՆՈՒՇ ՅԻՆ 1901 ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱՆ»: Երկու կողմից ունի նեղ հյուսած ծոպեր: Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  205 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4889/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2569