Ֆոտոալբոմ՝ «Մայա Պլիսեցկայա»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆոտոալբոմում պատմվում է Մայա Պլիսեցկայայի կյանքի և գործունեության մասին: Զետեղված են հայտնի մարդկանց ասույթներ, լուսանկարներ բալետներից, ինչպես նաև լուսանկարներ «Սպարտակ» բալետից. Ֆրիգիա՝ Մ.Պլիսեցկայա, Սպարտակ՝ Դ.Բեգակ, բալետմայստեր Լ.Յակոբսոն: Զետեղված է նաև Ա.Խաչատրյանի ասույթը պարուհու մասին. «Մայա Պլիսեցկայան իմ կյանքում տեսած ամենահիանալի պարուհիներից մեկն է: Նա իմ «Սպարտակ» բալետի» զարդն է»: Կան նաև բալետմայստեր Յու.Գրիգորովիչի բեմադրությամբ «Սպարտակ» բալետից լուսանկարներ, որտեղ Մ.Պլիսեցկայան Էգինայի դերում է, իսկ Մարիս Լիեպան՝ Կրասսի: Ալբոմը հրատարակվել է Планета» հրատարակչությունում: Հեղինակ՝  Լ. Ժդանով, Վ.Կոմիսարժևսկի թերթ՝  236 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նվիրատու՝  Էմմա Մարտիրոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1340 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-692