Ֆուտբոլային միությունների միջազգային դաշնության 100-ամյակը: FIFA

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2004 թ. սեպտեմբերի 7-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված Ֆուտբոլային միությունների միջազգային դաշնության 100-ամյակը թեմային, որի վրա պատկերված է Ֆուտբոլային միությունների միջազգային դաշնության խորհրդանիշը «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի խորքին: ՖՄՄԴ-ն համաշխարհային մարզական կազմակերպություն է, որը զբաղվում է ֆուտբոլի զարգացման հարցերով: Հիմնադրվել է 1904 թ. Փարիզում: Միավորում է 204 երկրի ֆուտբոլի ազգային դաշնություններ: Պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և իսպաներենը: Նստավայրը որոշվում է ըստ գլխավոր քարտուղարի բնակավայրի: Հայաստանը անդամակցել է ՖՄՄԴ-ին 1992թ-ից: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,5x4,2 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Կոջոյան Կարեն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2004 Նկարագրություն՝  Ֆուտբոլային միությունների միջազգային դաշնության 100-ամյակը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  120-Նամ.