Ֆրանսուա Վիյոնի պոեմի նկարազարդում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Կիսամութ, անորոշ ֆոնին՝ մի խումբ մարդկանց կիսավերացական պատկեր: Ստորին մասում, դիվային կերպարանքով չորս մարդու ֆիգուր՝ մինչ գոտկատեղը հատվածով: Ձախից առաջինը՝ խստադեմ կիսադեմով, մեծ սուր քթով, սևահեր գլխին՝ կոտոշներ հիշեցնող փոքրիկ ելուստներով: Կողքին՝ սարսափազդու դեմքով, ճաղատ, սրածայր ականջներով և ատամներով դիմահայաց պատկեր: Դեպի աջ՝ ևս երկու մարդ կիսադեմով, նույնպես հազիվ նշմարվող կոտոշանման ելուստներով: Նրանց գլխավերևում՝ ևս երեք մարդու ֆիգուր: Աջից երկուսը՝ շրջված դեպի դիտողը և ավելի որոշակի դիմագծերով, ձախ կողմի ֆիգուրը աղավաղված դիմագծերով, կիսաբաց բերանով, սրածայր ատամներով: Հեղինակ՝  Ժանսեմ /Հովհաննես Միրիջանի Սեմերջյան/ (1920-2013) Նյութը՝  վիմագրություն Չափս՝  38*26 (55*50) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-86/1