Ֆրիդան Բեկ –Շուշինսկի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ադրբեջանցի մտավորական Ֆրիդան Բեկ –Շուշինսկին է՝ ծխամորճ ծխելիս: Կանաչ հիմնագույնի վրա ընդգծված է նրա շագանակագույն խալաթը, կարակուլե փափախը, ճերմակ վերնաշապիկն ու մուգ, նեղ փողկապը: Ձախ ձեռքին կրում է ոսկյա մատանի: Ունի սևեռուն հայացք, բարակ բեղեր: Ձախ ձեռքով բռնել է սև ծխամորճը, որի կոթը դրված է բերանում: Լուսանկարի հակառակ կողմում կարմիր թանաքով գրված է.Моему близкому другу-дорогуму Согомону от Фридун –бека Шушинского 6. 9. 71. Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.7 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ. Բարձրություն (սմ)՝  18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4100/130 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-275/1