Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Պատմական Բնօրինակի անվանում՝  Մեքենյաց վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատկերված է Վարդենիսի շրջանի Չիչակլու գյուղի Մեքենյաց վանքը: Նկարի առաջին պլանում դեղին գույնով պատկեևրված է վանքին կից խոտածածկ տարածքը: Աշնանային պայծառ օր է պատկերված: Աջակողմյան պատի շարվաքը կոպիտ, անմշակ քարով է կատարված, որի տանիքը դեղին չորացած խոտով է ծածկված: Ճակատային պատը երկու ուղղանկյունաձև, մեկ քառակուսի և մեկ տձև անցք ունի: Աջակողմյան կառույցը սրածայր տանիք ունի: Տանիքի վրա եկեղեցու գմբեթի կողքին սյուներով ու սրածայր տանիքով փոքր զանգակատուն է պատկերված: Եկեղեցու հետնամասում սաղարթախիտ անտառ է պատկերված, իսկ հեռվում մուգ ու բաց կապույտ երանգներով երկինքն է` սպիտակ ամպերով: Հեղինակ՝  Գուրոս /Գուրգեն Գևորգի Պարոնյան-Հովսեփյան/ Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  69x 48 սմ շրջանակով`74,5 x 54 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 164 Բաժնեհաշվառանիշ՝  Կ1 20/27