Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գրաֆիկական աշխատանքի առաջին պլանում երևում են խայտաբղետ հագուստներով տղամարդիկ և կանայք, որոնք, հավանաբար, պարսիկներ են: Նրանց շուրջը գտնվում են տարբեր կենդանիներ՝ եզներ, թամբած ավանակ և այծեր: Երկրորդ պլանում երևում է քարավանատունը, որն իրենից ներկայացնում է եռանկյունաձև կամարներով ցածրիկ շինություն: Ավելի վերև երում է հայկական եկեղեցին: Նկարի աջ կողմում պատկերված են բնակելի շինություններ, իսկ ներքևում՝ քարավանատան ընդհանուր պատկերը: Ձախից ներքևում մատիտով գրված է «Караван сарай Гюрджи».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933 թ.Նյութը՝ ցինկոգրաֆիա, թուղթՉափս՝ 44 x 36 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-5