Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կաշեգոտուն հագցված են թամբաձև ճարմանդը և երեք տիպի 60 զարդատախտակ: Ամենավերջին զարդատախտակն անհամեմատ մեծ է, երկարավուն և միաժամանակ ծառայում է որպես ճարմանդի երկրորդ մաս, քանի որ վերջինիս միջոցով կատարվում է գոտու միացումը ճարմանդին: Մնացած զարդատախտակները երկու տիպի են՝ քառանկյուն, մի մասն ունի աղեղնաձև դեպի ներս կտրվածք, մյուս մասը՝ դեպի դուրս, այնպես, որ հարակից զարդատախտակները հագնելով իրար՝ ստեղծում են սեղմ շարք: Ունի ժանյակ: Զարդատախտակների կենտրոնում կան մեկական փոքրիկ ելուստներ: Աշխատանքը ձուլածո և հյուսածո է, իսկ զարդանախշումը կատարված է փորագրման, սևադապատման, ոսկեջրման և հատիկանախշման միջոցով: Դրոշմված են արծաթի հարգանիշը՝ 84° և վարպետի անվանատառերը՝ «ДЧ»: Լայնություն (սմ)՝  2.2 Երկարություն (սմ)՝  70 Նյութը՝  արծաթ, սևադ, կաշի, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7372/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-809