Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ներդիր ձողով իրար են միացված եռամաս ոճավորված գորտաձև ճարմանդը և ուղղանկյուն, բավականին մեծ 7 զարդատախտակ; Ճարմանդի մասերի և զարդատախտակների վրա ամրացված են մեկական գմբեթաձև ելուստներ, որոնց մեջտեղում ագուցված են կանաչ ապակիներ; Գունավոր ապակիներով չորսական ագուցարաններ ունեն ճարմանդի մասերը և զարդատախտակները: Աշխատանքը կատարված է ձուլման տեխնիկայով, սակայն տրված է հյուսածոյի և հատիկանախշի տեսք: Ամբողջությամբ ոսկեջրած է: Զարդանախշերը ոճավորված բուսապատկերներ են: Նյութը՝  արծաթ, սևադ,ոսկեջուր,գունավոր ապակիներ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  1546.3 Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7335/3 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-804