Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Գոտկազարդ
Տեսակ/ժանր՝
Գոտի
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Թիթեռնաձև ճարմանդով, 13 զարդատախտակով: Ճարմանդը ետնամասում ունի ելուստ՝ գոտու ծայրին ամրանալու համար: Հարդարված է եռաշերտ, վերադիր բուսական հորինվածքով: Զարդատախտակները՝ ուղղանկյունաձև, երկայնակի կոր կտրվածքներով, միացած՝ ծխնիներով, արտաքին կողմում՝ վերադիր բուսանախշերով: Օվալաձև զարդատախտակների կենտրոնում փոքրիկ գամերով ամրացված են հայկական նշանավոր վանքերի պատկերներ՝ Էջմիածին, Նարեկ, Կ /տուց/ անապատ և այլն: Ունի էլիպսաձև հավելվածներ, որոնք եզրազարդված են հատիկանախշով: Ճարմանդի և զարդատախտակների ետնամասում արաբատառ դրոշմներ են. ‹‹Վան, 90››:
Նյութը՝ արծաթ, սևադ, ոսկեջուրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՎանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դ. վերջՔաշ (գր)՝ 300Նվիրատու՝ Հակոբ ՋելալյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8229/11
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-839