Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Թիթեռնաձև ճարմանդով, 13 զարդատախտակով: Ճարմանդը ետնամասում ունի ելուստ՝ գոտու ծայրին ամրանալու համար: Հարդարված է եռաշերտ, վերադիր բուսական հորինվածքով: Զարդատախտակները՝ ուղղանկյունաձև, երկայնակի կոր կտրվածքներով, միացած՝ ծխնիներով, արտաքին կողմում՝ վերադիր բուսանախշերով: Օվալաձև զարդատախտակների կենտրոնում փոքրիկ գամերով ամրացված են հայկական նշանավոր վանքերի պատկերներ՝ Էջմիածին, Նարեկ, Կ /տուց/ անապատ և այլն: Ունի էլիպսաձև հավելվածներ, որոնք եզրազարդված են հատիկանախշով: Ճարմանդի և զարդատախտակների ետնամասում արաբատառ դրոշմներ են. ‹‹Վան, 90››: Նյութը՝  արծաթ, սևադ, ոսկեջուր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Քաշ (գր)՝  300 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/11 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839