Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մեկ և կես (կեսը մյուս հատվածի վրա) հորինվածքներ, որոնք բնորոշ են «սումախ» տիպի կարպետներին։ Հորինվածքները ունեն կտրտված եզրեր, ութանիստ ուրվագիծ և կապույտ հիմնագույն, որի վրա էլ պատկերված են բուսական, կենդանակերպ ոճավորումներ, երկրաչափական զարդանախշեր՝ խոշոր շրջանակների գծով։ Դաշտի անկյունները և ազատ մնացած մյուս մասերը գեղազարդված են վերոհիշյան խոշոր հորինվածքով շրջանակի տարբեր մասերի պատկերներով։ Ունի 3 եզրագոտի, եզրայինը՝ երեքնուկի, իսկ կենտրոնական լայնը՝ երկնագույն հիմնագույնով «գինու բաժակ» զարդանախշերով։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  255 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տոլորս- Ախլաթյան Հայտնաբերման վայրը՝  Սիսիանի շրջ․ գ․ Աշոտավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  18.07.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6135/ա Բաժնեհաշվառանիշ՝  2808