Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնի վրա պատկերված է մեկ և կես (կեսը մյուս հատվածի վրա) հորինվածքներ, որոնք բնորոշ են «սումախ» տիպի կարպետներին։ Հորինվածքները ունեն կտրտված եզրեր, ութանիստ ուրվագիծ և կապույտ հիմնագույն, որի վրա էլ պատկերված են բուսական, կենդանակերպ ոճավորումներ, երկրաչափական զարդանախշեր՝ խոշոր շրջանակների գծով։ Դաշտի անկյունները և ազատ մնացած մյուս մասերը գեղազարդված են վերոհիշյան խոշոր հորինվածքով շրջանակի տարբեր մասերի պատկերներով։ Ունի 3 եզրագոտի, եզրայինը՝ երեքնուկի, իսկ կենտրոնական լայնը՝ երկնագույն հիմնագույնով «գինու բաժակ» զարդանախշերով։
Լայնություն (սմ)՝ 150Երկարություն (սմ)՝ 255Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Տոլորս- ԱխլաթյանՀայտնաբերման վայրը՝ Սիսիանի շրջ․ գ․ ԱշոտավանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. 2 կեսՀայտնաբերման ժամանակը՝ 18.07.1985թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6135/ա
Բաժնեհաշվառանիշ՝
2808