Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր հիմնագույնով գորգադաշտը հարդարված է հինգ շեղանկյուն շրջանակներով, որոնք արտաքին կողմից շրջապատված են կեռանախշերով։ Ասյ հինգ շեղանկյուն շրջանակները շրջապատված են փոքրիկ քառակուսիներով, որոնք իրենց մեջ ամփոփում են զույգ խոյեղջյուր նախշեր։ Դաշտը երիզված է երեք զարդագոտիներով։ Կենտրոնի լայն գոտին զարդարված է աստղածաղիկներով ու վարդակներով։ Ներքին և արտաքին գոտիները՝ սպիտակ և կանաչ հիմնագույններով են և զարդարված են շուշան եզրանախշով։
Լայնություն (սմ)՝ 135Երկարություն (սմ)՝ 256Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Բասեն-ԲագրևանդՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՀայտնաբերման ժամանակը՝ 14.03.1984թ․Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4767
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2552