Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում «Հայերեն տպագրական տառերի բարեփոխության խնդիրը»հաղորդագրությունն է այն մասին, որ Մաքսիզմ-լենինիզմի ինստիտուտում կայացել է նախագահության ընդլայնված նիստ՝ նվիրված հայերեն տպագրական տառերի բարեփոխության հարցին: Մտքերի փոխանակությանը մասնակցել են ընկ.Ն.Մակինցը, Ե.Չարենցը և ուրիշներ: Նույն էջում «Բաժնեգրվում են փոխառության» խորագրի տակ նշվում է. «Ընկ. Ալազանը փոխառությանը բաժանորդագրվելով 400 ռուբլով, մրցման է հրավիրում ընկ. Ե.Չարենցին, Ա.Վշտունուն և այլոց»:
«12-րդ նոյեմբեր» խորագրի տակ հաղորդվում է, որ լույս է տեսնելու գրական-գեղարվեստական և գիտական Տարեգիրք-ժողովածու: Գրական բաժնին աշխատակցելու են Եղիշե Չարենցը, Գ.Սարգսյանը, Վ.Նորենցը, Ս.Տարոնցին և ուրիշներ:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1235 142
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ2340