Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի դրոշմիչ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը միակտոր է, կազմված գլանաձև կոթից և ութանիստ ձողաձև իրանից, որը ներքևում կոնաձև տաշված է: Աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ կաթիլանախշ՝ հարդարված կենտրոնով երկայնակի անցնող, աստիճանաբար մեծացող հինգ կիսագնդով: Կոնաձև տաշված հատվածի վրա կա լատինատառ գրություն՝ «G1K»: Դրոշմոցը շրջանաձև է, տափակ, աշխատանքային մակերեսին՝ քիչ ռելիեֆ շրջանի կենտրոնում, նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Շրջանից դուրս կա լատինատառ գրություն և համարանիշ՝ «1/ տակը/ GARO»:
Տրամագիծ (սմ)՝ աշխատանքային մակերես՝ 1.6, դրոշմոց՝ 3.4Նյութը՝ պողպատԲարձրություն (սմ)՝ ընդհանուր՝ 9.9, դրոշմակ՝ 8.3, դրոշմոց՝ 1.7Նվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/128
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628