Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր
Տեսակ/ժանր՝
Կոլաժ
Թանգարան՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանՆկարագրություն ՝
Կոլաժը արված է սրբապատկերի փայտե պատյանի հատակի վրա եւ պատկերում է լեհ դերասան Դանիել Օլբրիխսկուն: Դերասանի մազերը մորուքը եւ դեմքը ուրվագծված են շղթայաձեւ ոլորված պղնձափայլ ուլունքների թելաշարերով: Նրա ձախ այտին, ծնոտին, ճակատին եը ձախ ականջին կպցված են տարբեր ժամացույցների ցուցատախտակներ. աջ այտը, ճակատը եւ բեխերը ծածկված են նույն ուլունքներով: Աչքերը ոսկեգույն կոճակներից են: Ստեղծագործության ֆոնը ծածկված է կարմիր, վարդագույն եւ ուկեգույն զարդերով, ճենապակյա բեկորներով: Կոլաժում օգտագործված են նաեւ պղնձալար /քթի, շուրթերի եւ աչքերի ուրվագծերը, բազմաթիվ մեխեր, ճերմակ ուլունքներ, կոճակ, ժամացույցի մեխանիզմ, մետաղյա զարդ, հովհարի մի թերթիկ, կվարցի /կամ տպազիոնի/ բյուրեղ, մեղեսիկի հղկած ակն եւ մանր ուլունքներ քաղցրահամ ջրի մարգարիտից: Սրբապատկերի պատյանը ունի ապակյա կափարիչ:
Հեղինակ՝ Ս. Փարաջանով / 1924-1990 /Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981Չափս՝ 26 x 22 x 6 սմՆյութը՝ փայտ, թուղթ, ճենապակի, պղնձալար, մետաղ, ապակիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՍՓ
Հիմնական հաշվառանիշ՝
39