Դ. Օլբրիխսկու դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժը արված է սրբապատկերի փայտե պատյանի հատակի վրա եւ պատկերում է լեհ դերասան Դանիել Օլբրիխսկուն: Դերասանի մազերը մորուքը եւ դեմքը ուրվագծված են շղթայաձեւ ոլորված պղնձափայլ ուլունքների թելաշարերով: Նրա ձախ այտին, ծնոտին, ճակատին եը ձախ ականջին կպցված են տարբեր ժամացույցների ցուցատախտակներ. աջ այտը, ճակատը եւ բեխերը ծածկված են նույն ուլունքներով: Աչքերը ոսկեգույն կոճակներից են: Ստեղծագործության ֆոնը ծածկված է կարմիր, վարդագույն եւ ուկեգույն զարդերով, ճենապակյա բեկորներով: Կոլաժում օգտագործված են նաեւ պղնձալար /քթի, շուրթերի եւ աչքերի ուրվագծերը, բազմաթիվ մեխեր, ճերմակ ուլունքներ, կոճակ, ժամացույցի մեխանիզմ, մետաղյա զարդ, հովհարի մի թերթիկ, կվարցի /կամ տպազիոնի/ բյուրեղ, մեղեսիկի հղկած ակն եւ մանր ուլունքներ քաղցրահամ ջրի մարգարիտից: Սրբապատկերի պատյանը ունի ապակյա կափարիչ: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 Չափս՝  26 x 22 x 6 սմ Նյութը՝  փայտ, թուղթ, ճենապակի, պղնձալար, մետաղ, ապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  39